2020թ. ՉԼ-ի եզրափակիչ խաղի անցկացմանը հավակնում են Լիսաբոնն ու Ստամբուլը
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այն քաղաքները, որոնք ցանկանում են 2020 թվականին անցկացնել Չեմպիոններ լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումները:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի անցկացմանը հավակնում են Լիսաբոնը (Պորտուգալիա, «Էշտադիու-դու-Բենֆիկա) և Ստամբուլը (Թուրքիա, «Աթաթուրք»):
Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղն անցկացնելու հայտ են ներկայացրել Գդանսկը (Լեհաստան, «Արենա Գդանսկ») և Պորտուն (Պորտուգալիա, «Դրագաու»):
Եզրափակիչ խաղերի անցկացման հայտեր ներկայացնելու ժամկետը սկսվել է 2017թ. սեպտեմբերի 22-ին և ավարտվել է հոկտեմբերի 31-ին: