Սաակաշվիլին ուկրաինական սահմանն անօրինական հատելու համար տուգանք է վճարել
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժրի միավորում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի սահմանն անօրինականորն հատելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և տուգանք վճարել։ Այդ մասին այսօր հայտնել է Սաակաշվիլիի փաստաբան Մարկիան Գարաբալան, հաղորդում է Ria Novosti-ն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին իր կողմնակիցների աջակցությամբ անցել էր Շեգինի անցակետը Լեհաստանի կողմից և հայտնվել Ուկրաինայի տարածքում։
Լվովի շրջանային դատարանը նրան մեղադրանք էր առաջադրել սահմանի անօրինական հատման համար և 130 դոլարի չափով տուգանք սահմանել։