121287 դիտում
14:22 05-11-2017
Ողբերգական ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում ճակատ–ճակատի բախվել են Nissan-ն ու 06-ը կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 11 ՏՍ 213 համարանիշի և Nissan Skyline մակնիշի 50 XՏ 101 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 3-ին ավտոմեքենաներից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ -փրկարարական ջոկատը, տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողներն ու «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Nissan-ի վարորդը աղջիկ է եղել և վթարի վայրում ակնհայտ երևում էր, որ մեղավորը եղել է ինքը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել 06-ին:
Մինչ հետաքննիչները դեպքի վայրում տեղազննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է, ինչի համար էլ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանում վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը:
Փաստի առթիվ քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով:
Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
41918 դիտում
22:00 31-05-2018
Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում ճակատ ճակատի բախվել են Opel-ը ու Daewoo-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ