13808 դիտում
20:40 05-11-2017
Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվեցին
Հայաստանի 69 համայնքներում ավարտվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել էին ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ժամը 20:00-ին փակվել են բոլոր՝ 527 ընտրական տեղամասերը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում առաջադրված էր մեկական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու, 5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու և 2 համայնքում՝ 6-ական թեկնածու:
Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 56-ը անկուսակցական են, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 4-ը՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, 1-ը՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության և 1-ը «Համերաշխություն» կուսակցության անդամներ են:
Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 93-ը առաջադրվել էին ինքնաառաջադրմամբ, 36-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 6-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:
Նմանատիպ նյութեր
1220 դիտում
20:57 14-02-2014
Մարտի 9-ին 53 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում
2076 դիտում
19:47 14-05-2014
Հունիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու
13685 դիտում
10:03 10-06-2018
Հայաստանի 18 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են
Այս բաժնից
979 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր