Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու չի սեղմել Կոնտեի ձեռքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու չի սեղմել Կոնտեի ձեռքը՝ ԱՊԼ-ում «Չելսիի» հետ խաղից (0:1) հետո:
«Դուք ցանկանում էիք, որ ես նրա ետևից վազեի դաշտի կենտրո՞ն: Ես եզրագծին էի, սեղմել եմ նրանց ձեռքը, ովքեր այնտեղ են եղել:
Ես սեղմել եմ Կոնտեի ասիստենտ եղբոր ձեռքը: Կարծում եմ, դա բավական էր: Ես չէի կարող վազել և հասնել Կոնտեին:
Ինչո՞ւ ես նրան պետք է սպասեի թունելում: Նա պարտավոր չէր սպասել: Այստեղ ոչ մի խնդիր չկա: Լրագրողները միշտ ուշադրություն են դարձնում այնպիսի բաների վրա, որոնք էական չեն», ասել է Մոուրինյոն: