211652_close_icon
views-count6468 դիտում article-date 10:05 07-11-2017

Ղազախստանից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով առաջին բեռը հասել է թուրքական Մերսին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ղազախստանից բեռների առաջին խմբաքանակը Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղով հասել է թուրքական Մերսին քա­ղաք: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալու­թյանը: ԲԹԿ երկաթուղին պաշտոնապես բացվել է հոկտեմբերի 30-ին: Առաջին գնացքը Մերսին է տեղափոխել 600 տոննա հացահատիկով բեռնված 30 բեռնարկղ: Կարսից Մերսին 1258 կմ հեռավորությունը գնացքը հաղթա­հարել է 30 ժամում: Առայժմ բեռների տեղափոխումը այդ երկաթուղով կրում է փորձնական բնույթ: Փո­խադրումների ինքնարժեքը, ենթակառուցվածքների արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել միայն որոշ ժամանակ անց: Հայաստանը շրջանցող այդ երկաթուղին ունի 826 կիլոմետր երկարություն և միացնում է Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր