46483 դիտում
11:56 07-11-2017
Ավազակային հարձակում՝ Երևանում. ճիվաղը դանակի սպառնալիքով վերելակի մեջ թալանել է առողջապահության նախարարության գլխավոր մասնագետին
Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Շինարարների փողոցի 15/2 շենքի վերելակում անհայտ անձը դանակի սպառնալիքով հափշտակել է նույն շենքի բնակիչ՝ 35-ամյա Հ. Ղ.-ի դրամապանակը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև ճիվաղը դիմել փախուստի։
Կատարվածի մասին տեղեկանալով՝ նշված հասցե են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արման Բաղդասարյանի և քննիչ Խորեն Բալասանյանի գլխավորությամբ։
Ոստիկանններն ու քնիչները պարզել են, որ ավազակային հարձակման հետևանքով տուժածից հափշտակել են ոչ միայն դրամապանակը, այլ նաև զեղչային քարտեր։
Վնասի չափը պարզվում է։
Փաստի առթիվ քննիչ Բալասանյանի կողմից ավազակային հարձակում հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Հ. Ղ.-ն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ Իսկ կատարվածի մասին ոստիկաններին հայտնել է նրա ամուսինը՝ 41-ամյա Ս. Մ.-ն, ով աշխատում է Արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
31862 դիտում
11:04 08-08-2018
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված ճիվաղը դանակի սպառնալիքի տակ թալանել է մթերային խանութը
32284 դիտում
11:12 22-08-2017
Ճիվաղը Երևանում՝ «Վստրեչի կամրջի» տակ, կողոպտել է Բնապահպանության նախարարության գլխավոր մասնագետին