211652_close_icon
views-count8410 դիտում article-date 14:21 08-11-2017

Շիրակի մարզպետն ընդունել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Լոուրենս Մերեդիթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 7-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ընդունեց Հայաստան կատարած այցի շրջանակներում Շիրակի մարզ այցելած Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին։ Հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին Շիրակի մարզպետը նշեց, որ կարևորում է Եվրամիության իրականացրած ծրագրերը Շիրակի մարզում. " Մենք ակնկալում ենք, որ Եվրամիությունը նշանակալից մասնակցություն կունենա գործառնական ծրագրերի իրականացման առումով։ Շիրակի մարզը գիտական ու մշակութային կենտրոն է համարվում։ Մարզի զարգացման ռազմավարությունում մեր գերակայությունները գյուղատնտեսությունը, տուրիզմը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու արդյունաբերության զարգացումն է։ Այս ուղղությունները մեր առաջնահերթություններն են։ Համագործակցության խորացումն ու նոր ծրագրերի իրականացումը մենք ոչ միայն կխրախուսենք, այլ նաև կաջակցենք մեր հնարավորությունների սահմաններում"։ Լոուրենս Մերեդիթին շնորհակալություն հայտնեց Արթուր Խաչատրյանին ջերմ ընդունելության և մարզի գերակայությունների հանգամանալից ու հիմնարար ներկյացման համար."Պարոն Խաչատրյան շնորհակալություն իրավիճակի գերազանց ներկայացման համար։ Ես վստահեցնում եմ, որ մենք շահագրգիռ ենք մայրաքաղաքից դուրս ծրագրեր իրականացնելուն, կարծում եմ՝ Շիրակի մարզը լավագույնս ընդգրկված կլինի դրանցում։ Զգում եմ նաև ձեր դրական վերաբերմունքը։ Վստահ եմ՝ արդեն եղած հարաբերությունները կամրապնդվեն ու համագործացությունը կխորանա"։ Արթուր Խաչատրյանն ու Լոուրենս Մերեդիթին այնուհետ եղան մարզի հիասքանչ վայրերից մեկում՝ "Արփի լիճ" ազգային պարկում։ Մարզպետը հյուրերին ներկայացրեց բնության այս գողտրիկ վայրը, պատմեց բացառիկ թռչունների ու բուսատեսակների մասին՝ նշելով, որ տարածքը կարող է տուրիստական հիանալի կենտրոն դառնալ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր