211652_close_icon
views-count2891 դիտում article-date 19:20 09-11-2017

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպմանը

Այսօր՝ նոոյեմբերի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները կարևորել են Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային և տարածաշրջանային ջանքերն ու առաքելության շարունակականությունը։ ՀՀ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը` մինչև «Վճռական աջակցություն» առաքելության ավարտը առանց էական սահմանափակումների ՀՀ զորախմբի պահպանման վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր