211652_close_icon
views-count2460 դիտում article-date 21:08 09-11-2017

Երևանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» խորագրով ցուցահանդեսի բացումը

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» խորագրով երկօրյա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել է «Նուռ էքսպո» ընկերությունը: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել ՀՀ բանկային համակարգի ձեռքբերումները, վարկային և ներդրումային նոր ծրագրերը և դրանց մատչելիությունը: Այցելուներին իրենց ծառայություններն են ներկայացրել 7 բանկ և վարկային կազմակերպություն: Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 10-ը:

Նմանատիպ նյութեր