211652_close_icon
views-count79010 դիտում article-date 17:25 13-11-2017

Խոշոր ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. Սայաթ-Նովա գյուղում բախվել են «09»-ն ու «07»-ը, «07»-ում հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16;0-ի սահմաններում Սայաթ-Նովա գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ՝ 21-ամյա Սուրեն Աղասյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 35 ԼZ 959 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 QV 065 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վաjրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի գազատար խողովակին, ինչի հետևանքով էլ «07»-ում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-ր դասակի ծառայողները՝ տեսուչներ Սահակ Ավետիսյանի և Տիգրան Սարդարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արման Կարագյոզյանի և անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Էդուարդ Աբրահամյանի գլխավորությամբ։ Վթար հետևանքով «07»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, տեղափոխվել են Մասիսի բժկական կենտրոն։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հրաչ Թորոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է «07»-ի վարորդի և վիրավորի ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր