211652_close_icon
views-count11983 դիտում article-date 19:26 13-11-2017

Կարիմ Բենզեմա. Մոուրինյոն կորցրել է իմ հարգանքը

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պատմել է, թե ինչպես են իր հարաբերությունները մադրիդյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ փչացել: Մոուրինյոն 2011թ. մամլո-ասուլիսներից մեկի ժամանակ Բենզեմային համեմատել էր կատվի հետ: «Եթե դուք շուն ունեք, ճիշտը նրա հետ որսի գնալն է: Բայց եթե շուն չկա, ստիպված ես կատվին վերցնել»: «Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել: Սակայն այդ արտահայտություններից հետ շատ բան փոխվեց: Ինձ թվում էր, որ նա հաճույք էր ստանում իր խոսքերից: Եթե ես մինչ այդ հարգում էի նրան, ապա դրանից հետո հարգանքը կորավ: Ես նրա հետ մոտ մեկ ժամ զրուցել եմ, երեսին ասել եմ այն, ինչ պետք է ասեի. «Ես ֆուտբոլիստ եմ, դուք՝ իմ մարզիչը: Ես հարգում եմ ձեզ, իսկ դուք էլ ինձ հարգեք: Այս պահից սկսած՝ ոչ մի կատու, շուն կամ նման այլ բան», ասել է Բենզեման:

Նմանատիպ նյութեր