4998 դիտում
23:18 15-11-2017
Ամերիկացի կոնգրեսականները Թրամփի իմփիչմենթի համար մի շարք փաստարկներ են առաջ քաշել
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի մի խումն անդամներ այսօր մի քանի դրույթներ են հրապարակել, որոնք, ըստ նրանց, պետք է ներառվեն երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթացում, հաղորդում է Ria Novosti-ն։
Փաստաթուղթը կազմվել է դեմոկրատական դաշինքի 6 անդամների կողմից և հրապարակվել է նրանցից մեկի՝ Սթիվեն Քոենի կայքում։
Ներկայացվել է 5 հոդված։ Մասնավորապես, Թրամփին մեղադրում են արդարադատության ոլորտում խոչընդոտներ ստեղծելու, սահմանադրության մեջ խախտումներ թույլ տալու՝ այն, որ առանց Կոնգրեսի հետ համաձայնության գալու, Թրամփը Trump International Hotel-ը ներկայացնելու համար այլ պետություններից, մասնավորապես, Քուվեյթից, ԱՄԷ-ից ր թուրքական իշխանություններից գումարներ է ստացել։
Բացի այդ, փաստաթղթի հեղինակները Թրամփին մեղադրում են նրանում, որ բացի աշխատավարձից, նա այլ գումարներ է ստացել ամերիկյան պետական կառույցներից։ Մասնավորապես, կառավարությունը գումար է հատկացրել այն ընկերություններին, որոնց գործում Թրամփի անունն է շրջանառվում։ Հարկային պարտավորություններից խուսափում և խոսքի ազատության խափանում, հարձակումներ լրագրողների վրա և այլն։
Նմանատիպ նյութեր
1447 դիտում
15:50 25-01-2021
Թրամփի իմփիչմենթի պատճառով ԱՄՆ կոնգրեսականները սպառնալիքներ են ստանում
2526 դիտում
21:59 17-10-2019
Մահացել է կոնգրեսական Էլայջա Քամինգսը, ով զբաղվում էր նախագահ Թրամփի իմփիչմենթի հարցով
2616 դիտում
22:17 31-10-2019
Սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը. Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձևը
Այս բաժնից
1069 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
829 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
784 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ