211652_close_icon
views-count2234 դիտում article-date 12:35 16-11-2017

Տրանսպորտի նախարարը ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Չինաստանի միջև տրանսպորտի, կապի, ճանապարհաշինության և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հնարավորությունները։ Կողմերը կարծիքներ փոխանակեցին Չինաստանի համար պետական կարևորություն ներկայացնող Մետաքսի ճանապարհի վերականգնման վերաբերյալ։ Անդրադարձ եղավ նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։ Դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր