211652_close_icon
views-count62489 դիտում article-date 11:19 17-11-2017

Արտակարգ ու հուզիչ դեպք Երևանում. մանկատան նախկին սանի կինը ամուսնուց գողացել է նրա ողջ ունեցվածքը, որը ձեռք էր բերել բանվորությամբ և հաշմանդամության թոշակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի 68 Ա 25-րդ հանրակացարանի 40 տան բնակիչ, 39-ամյա Արթուր Աբրահամյանը հայտնվել է ցավալի և արտակարգ դրության մեջ: Վերջինս Գավառի մանկատան սան է և նշված հասցեում է բնակվում 1991 թվականից: Արթուրին իր ծանոթներից մեկը ընտանիք կազմելու նպատակով ծանոթացնում է ոմն Լաուրայի հետ: Նրանք սկսում են միասին ապրել Լաուրայի 4-ամյա որդու հետ միասին, որոնց Արթուրը պահում է իր տանը, կերակրում և հոգում բոլոր կարիքները: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Արթուրը լացակումած պատմեց, որ ամուսնական 4 տարիների ընթացքում վեճերը անպակաս են եղել, կինը իրեն ծեծել է կամ այլ մարդկանց է ասել, որ ծեծեն: Արթուրը, աշխատելով Էրեբունի թաղապետարանի կանաչապատման բաժնում որպես բանվոր, իր աշխատավարձով և 2-րդ կարգի հաշամանդամության թոշակով գնել է տան համար անհրաժեշտ ամեն ինչ, ճիշտ է օգտագործված, բայց սարքին վիճակում: Երեխային մշտապես գումար է տվել, կնոջ քմահաճությունները բավարարել, ինչպես նաև փակել կնոջ նախկինում կուտակած պարտքերը: Արթուրը նաև ասաց, որ պարբերաբար կինը իրեն վիրավորանքներ է հասցրել` ասելով, որ նա որբ է, իսկ մայրը անբարոյական, որ իրեն մանկատանն է թողել: Երեկ՝ նոյեմբերի 15-ին, պատահել է այն, ինչ Արթուրի արցունքների և նման իրավիճակում հայտնվելու պատճառն է հանդիսանում: Լաուրան կեսօրին, երբ Արթուրը աշխատանքի է եղել, հավաքել է տան գրեթե ամբողջ իրերը՝ սպիտակեղենը, սպասքը, լվացքի մեքենան, կահույքը և այլն, տունը ամբողջովին տակնուվրա արել, ջարդել սանհանգույցի մի քանի խողովակներ և հեռացել: Արթուրը երեկոյան վերդարձել է տուն և տեսել, որ տունը դատարկվել է, և չկան այն իրերը, որոնք իրեն պետությունն էր տրամադրել կամ ինքն էր իր արդար քրտինքով վաստակել: Զանգահարել է Ոստիկանություն, ցուցմունք է տվել, սակայն թաղային ոստիկանությունում ասել են, որ արարքը գողություն չի, և կինը իր հետ տարել է այն ամենը, ինչ իրենք ձեռք են բերել համատեղ կյանքի ընթացքում: Արթուրը պնդել է, որ կինը իր տուն է եկել դատարկ ձեռքերով, ամբողջ 4 տարիների ընթացքում երբեք չի աշխատել և որ այդ ամբողջ ունեցվածքը իրեն է պատկանում: Հուսահատ տղամարդը խնդրեց ՀՀ Ոստիկանապետից, ՀՀ վարչապետից և մյուս բոլոր իրավապահ կառույցներից, որ բացահայտեն գողությունը և իր ունեցվածքը իրեն վերադարձնեն, քանի որ ականատեսներ կան, թե որտեղ է այժմ գտնվում այդ ամենը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր