211652_close_icon
views-count8072 դիտում article-date 19:45 17-11-2017

Կարող եմ հաստատել՝ Հայաստանում աշխատատեղեր կան. Ռիչարդ Միլս

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ կազմակերպված Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ամփոփիչ միջոցառումը կարիերայի և ձեռներեցության տոնավաճառն էր, որի շրջանակում հանդիպելու հնարավորություն ստացան աշխատանք փնտրողներն ու աշխատանք առաջարկողները: Միջոցառումը տեղի ունեցավ Մարիոթ հյուրանոցում: Տոնավաճառին մասնակցող գործատուներն առաջարկում էին մոտ 180 թափուր աշխատատեղեր և ցանկանում էին դրանք համալրել Հայաստանի լավագույն կադրերով: Կարիերայի և ձեռներեցության տոնավաճառը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացված ամենամեծ միջոցառումն է այս տարվա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ընթացքում, որը ձեռներցության խթանմանն ուղղված տարբեր միջոցառումներով նշվում է աշխարհի ավելի քան 170 երկրներում: «Հայաստանում ամենուր երևում է հայ ժողովրդի մտավոր ներուժը և ստեղծարար ոգին: Հայաստանը վերելք է ապրում այն մարդկանց շնորհիվ, ովքեր իրենց կրթությունն ու իմացությունն օգտագործում են իրենց կյանքն ու շրջապատը բարելավելու համար. նրանք են իրական ձեռներեցները», - նկատեց դեսպան Միլսը: «Կարող եմ հաստատել՝ Հայաստանում աշխատատեղեր կան»,- նշեց ԱՄՆ դեսպանը և հավելեց, որ այս միջոցառումը, որտեղ ներկայացված են բիզնես, կրթական կազմակերպություններ՝ իրենց առաջարկներով, միտված է օգնելու հայ ձեռներեցին, որը ցանկանում է իր ձեռքով աշխատանք ստեղծել: Նշենք, որ Ձեռներեցության համաշխարհային շաբաթվան նվիրված ամփոփիչ միջոցառման կազմակերպիչներն էն Հայկուհի Գևորգյանը՝ ի դեմս Career Lab-ի և Արաքսյա Մարտիրոսյանը՝ ի դեմս IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի:

Նմանատիպ նյութեր