211652_close_icon
views-count4027 դիտում article-date 20:03 18-11-2017

Մահացել է AC/DC ռոք խմբի հիմնադիր Մալքոլմ Յանգը

Այսօր 64 տարեկան հասակում կյանքից հեռացել է ավստրալիական AC/DC լեգենդար ռոք խմբի հիմնադիր Մալքոլմ Յանգը: 2014 թվականից Յանգը դադարեց հանդես գալ խմբի հետ, երբ նրա մոտ ծանր հիվանդություն ախտորոշվեց. դեմենցիա: «Խորը կսկիծով AC/DC-ն հայտնում է Մալքոլմ Յանգի վախճանի մասին: Մալքոլմը Անգուս Յանգի հետ միասին AC/DC-ի հիհմնադիրն ու ոգեշնչողը: Որպես կիթարիստ և երգերի հեղինակ նա բացառիկ անձնավորություն էր», նշված է խմբի տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ հոկտեմբերին մահացել էր Մալքոլմ Յանգի եղբայրը՝ Ջորջը: Երաժիշտը իր եղբոր՝ Անգուսի հետ AC/DC խումբը ստեղծել է 1973 թվականին: Խումբը համարվում է հարդ-ռոք ժանրում առաջին երաժշտական կոլեկտիվներից մեկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր