Սիրիայում ալրաղացի հրետակոծության արդյունքում զոհվել է 12 մարդ
Սիրիայում 12 մարդ է զոհվել ահաբեկիչների հրթիռակոծության արդյունքում: ԻՊ-ի գրոհայիները հրթիռակոծել են Սիրիայի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքի ալրաղացը: Երկու ռումբ պայթել է ալրաղացի տարածքում և մեծ ավիրածություններ պատճառել:
Վերջին տվյալներով, միջադեպի արդյունքում զոհվել է 12 մարդ, ևս 27-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ձեռնարկության փլատակների տակ դեռ շատ մարդիկ են մնում: