211652_close_icon
views-count75064 դիտում article-date 16:18 20-11-2017

Արտակարգ դեպք Բագրատաշենի անցակետում. Սահմանապահին դանակահարող կասկածյալը ձերբակալվել է, իսկ 1 հոգի էլ Mercedes-ով դիմել է փախուստի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 23:00-ի սահմաններում Բագրատաշեն սահմանային անցակետի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:00-ի սահմաններում Բագրատաշեն սահմանային անցակետում ստուգման նպատակով Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կանգնեցրել են Mercedes մակնիշի 10 GG 600 համարանիշի ավտոմեքենան: Վարորդը՝ Բագրատաշեն 9-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Արթուր Կիրակոսյանը, անհիմն, առանց պատճառաբանության վիճաբաության մեջ է մտել Սահմանային զորքերի ծառայողների հետ, ընթացքում ձեռքին եղած դանակով փորձել է հարվածել հերթափոխի սպա, 33-ամյա Մ. Ա.-ին: Բարեբախտաբար, սպային օգնության են հասել նրա գործընկերները և Ա. Կիրակոսյանի գործողությունները կանխվել են: Կարճ ժամանակ անց, այս անգամ Ա. Կիրկոսյանին օգնության է եկել համագյուղացի, 39 ամյա Կարեն Շիրվանյանը, ով նույնպես վիճաբաության մեջ է մտել Սահմանապահ զորքերի ծառայողների հետ, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել աշխատակիցների ու հասարակության նկատմամբ, հայհոյանքներ տալով՝ հարձակվել է իրենց օրինական գործողությունները կատարող Սահմանապահ զորքերի ծառայողների վրա: Կ. Շիրվանյանին հաջողվել է դանակի մի քանի հարվածներ հասցնել ծառայություն կատարող, 29-ամյա Մ. Թ.-ին, ով վնասվածք է ստացել նաև պարանոցի շրջանում: Այնուամենայնիվ, հաջողվել է Կ. Շիրվանյանին վնասազերծել և բերման ենթարկել Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղ էլ ձերբակալվել է, իսկ տուժած Մ. Թ.-ին, տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ անցակետում «դեբոշ» սարքած Ա. Կիկրակոսյանին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր