6121 դիտում
09:39 21-11-2017
Առաջին հայացքից գրավիչ թվացող «Ես եմ» ծրագիրն իր մեջ նրբություններ է պարունակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները մեծ շուքով հայտարարեցին «Ազգ-բանակ» գաղափարախոսության շրջանակներում «Ես եմ» ծրագրի մասին: Բայց առաջին հայացքից գրավիչ թվացող ծրագիրն իր մեջ նրբություններ է պարունակում, որը ոչ բոլորին է ձեռնտու: «Ես եմ» ծրագիրը, ինչպես հայտնի է, տալիս է այլընտրանքային զինվորական ծառայության հնարավորություն:
Ըստ այդմ, այս ծրագրով զինծառայողը երկու շաբաթ անցկացնելու է մարտական հերթապահությունում, մեկ շաբաթ՝ զորամասում և 1 շաբաթ՝ տանը: Այս ծրագրով զինծառայողներն ամսական ստանալու են 35 հազար դրա, այժմ սովորական զինծառայողի 3500 դրամի փոխարեն, իսկ արդեն երեք տարի անց իրենց հաշվին ունենալու են 5 մլն դրամ: Միայն թե «Ես եմ» ծրագիրն ընտրած զինծառայողների վրա այս դրույթները տարածվելու են ծառայության վեցերորդ ամսից: Բացի այդ՝ 5 մլն դրամն էլ կարողանալու են ծախսել սահմանափակ՝ երեք ուղղությամբ՝ կրթություն, բիզնես-ծրագիր գյուղատնտեսության ոլորտում և բնակարանի ձեռքբերում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2579 դիտում
22:00 01-10-2014
Առաջին հայացքից սա կցասայլ է. տեսանյութ
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»