211652_close_icon
views-count6136 դիտում article-date 18:46 22-11-2017

ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը, իսկ կիսապատրաստվածքների արտադրամասին թույլատրել վերսկսել գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատեր Ժենյա Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները խախտելու պատճառով: Էջմիածնում գործող արտադրամասի աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բուժզննության, չեն ունեցել սանգրքույկներ, չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Հացի արտադրամասում խախտվել են նաև հումքի և մյուս բաղադրիչների (այլուր, աղ, խմորիչ) պահման պայմանները: Կարգադրագրով արգելվել է արտադրությունում առկա լավաշի իրացումը, հանձնարարվել է վերացնել խախտումները: Իսկ «Բուժ կենտրոն Ն.Ս.» ՍՊԸ-ին թույլատրվել է վերսկսել արտադրական գործունեությունը: Նոյեմբերի 13-ին ընկերության մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրամասի և խանութի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները խախտելու պատճառով: Բացի այդ՝ արտադրության տեխնոլոգիական գործելակարգն ու գործընթացը չէին համապատասախանել տվյալ տեսակի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին, հումքը և պատրաստի արտադրանքը չէին ուղեկցվել որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթերով, չէր իրականացվել մսի և մսամթերքի լաբորատոր հսկողություն՝ մանրէաբանական, թունավոր տարրերի, հակաբիոտիկների և պեստեցիդների ցուցանիշներով: Հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են, ընկերությունը սկսել է արտադրական գործընթացը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր