73087 դիտում
23:44 22-11-2017
Արտակարգ դեպք հանրապետության մարզերից մեկում. խորթ հայրը ստիպել է աղջկան գումարի դիմաց անծանոթ անձանց հետ սեռական հարաբերություններ ունենալ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի Ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում 21-ամյա աղջկա դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գայանե Դ.-ն դիմել է իր բնակության վայրի Ոստիկանություն և հայտնել, որ խորթ հայրը՝ 39-ամյա Վոլոդյա Ս.-ն, իրեն ստիպել է, որպեսզի գումարների դիմաց իրեն անծանոթ անձանց հետ ինքը սեռական հարաբերություններ ունենա։
Փաստի առթիվ Գայանե Դ.-ի բնակության վայրի Ոստիկանության հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ անծանոթ անձի ինքնությունը պարզելու, նրան և Վոլոդյա Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: