94795 դիտում
13:18 23-11-2017
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 25–ամյա վարորդի ВАЗ 2113- ն ու 25–ամյա վարորդի ГАЗ 3110-ը. վերջինը մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունքի ամրում: Ժամը 22:20-ի սահմաններում Սևան քաղաքի սկզբնամասում բախվել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա Գեղամ Մարգարյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 34 FՏ 100 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Ռամել Մկրտչյանի վարած ВАЗ 2113 մակնիշի 15 OO 599 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3110-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 45 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորակում:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաիսյանը տեղեկությունը փոխացնել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+