111017 դիտում
20:31 25-11-2017
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 06-ը բախվել է MAN-ին. կա 1 զոհ, 2 վիրավոր. մեղավոր է նաև ճանապարհը սպասարկող Հերմինե Նաղդալյանի ամուսնու ընկերությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհին Գորհայքի վարչական տարածքում, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղվարդ քաղաքի բնակիչ 61-ամյա Աշոտ Նահապետյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CX 359 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել MAN մակնիշի 018 ZZ 33 համարանիշի ավտոմեքենայի մեջ:
Վթարի հետևանքով 06-ի ուղևորուհին տեղում մահացել է, իսկ 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները, փրկարարները ու ոստիկանները:
Օպերատիվ են գործել նաև բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Սարմեն Գալստյանը, ով Սիսիանի ոստիկանության բաժնի ծառայողների հետ սահմանազատել են տարածքը և կատարում են ուժեղացված ծառայություն, որպեսզի հերթական վթարը տեղի չունենա:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայանում են, որ ճանապարհը ամբողջովին պատված է մերկասառույցով, ճանապարհի ձնահեռացման ու մշակման աշխատանքներ չեն կատարվել և առանց վարանելու կարելի է պնդել, որ վթարի հիմնական պատճառը նշված ճանապարհը սպասարկող ճանշինականներն են:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ճանապարհի մաքրման պատասխանատուն է Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու ՍՊԸ-ն:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Սիսիանի քննչական բաժնի ավագ քննիչ Արես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ եթե Եղեգնաձորի, Վայքի ճանշինականները կատարել են հսկայական աշխատանքներ ճանապարհը անցանելի դարձնելու համար, ապա Տիկին Հ. Նաղդալյանի ամուսնու ընկերությունը կարծես դառած լինի «սառած պինգվին» ու եթե նրանք ճանապարհը մշակեին աղ ու ավազով, ապա այս ողբերգական վթարը տեղի չէր ունենա:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
Նմանատիպ նյութեր
7877 դիտում
09:44 19-09-2017
Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու անվան հետ կապվող ընկերությունը` «սև ցուցակում». «Ժողովուրդ»
Այս բաժնից
16729 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ