Ֆրանսիայի նախագահը 240 մլն եվրո կհատկացնի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի համար
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում հայտնել է, որ պետբյուջեից 420 մլն եվրո է հատկացնելու կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի և գենդերային հավասարության հասնելու համար։
Ինչպես նշում է Le Point պարբերականը, ըստ պաշտոնական տվյալների՝ 2016 թվականին Ֆրանսիայում շուրջ 225 հազար կին է դարձել ընտանեկան բռնությունների զոհ։
Տուժած յուրաքանչյուր 5 կանանցից 1-ը դիմել է ոստիկանություն։
Բացի այդ, նոյեմբերի 25-ին երկրի ողջ տրածքում անցկացվել են բռնությունների զոհ դարձած կանանց նվիրված տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ բողոքի երթեր ու հիշատակի արարողություններ։