211652_close_icon
views-count4544 դիտում article-date 20:27 27-11-2017

Իվանկա Թրամփը մեկնում է Հնդկաստան. Հայդարաբադը կհսկի անվտանգության ուժերի 10.000 ծառայող

ԱՄՆ-ի նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին, ով նաև նախագահի խորհրդականն է, Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում կայանալիք Գլոբալ գործարարության եռօրյա համաժողովի շրջանակներում հսկելու է անվտանգության ուժերի 10.000 աշխատակից, հայտնում է The Guardian-ը։ Թերթի տվյալներով՝ ոստիկանությունն արդեն իսկ «մաքրել է» փողոցները մուրացկաններից՝ հայտարարելով, որ նրանք բարդացնում են առանց այն էլ ծանր երթևեկությունը։ Իվանկա Թրամփը Հնդկաստան կժամանի իր ամուսնու՝ գոծարար և նախագահի գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշների հետ, զրահապատ մեքենայով, անձնական թիկնապահներով։ Նա նոյեմբերի 28-ին հանդես կգա բաց գագաթնաժողովում։ Ինչպես սպասվում է, ելույթը նվիրված է լինելու բիզնեսում կին գործարարների հնարավորությունների ընդլայման հեռանկարներին։ Համաժողովին մասնակցելու են 150 պետությունների ավելի քան 1200 խոշոր գործարարներ։

Նմանատիպ նյութեր