211652_close_icon
views-count21876 դիտում article-date 23:42 27-11-2017

Առաջին լուսանկարները՝ Արամ Ավագյանի «Իմ Լուսին» աստղային երեկոյից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Exklusivelife.com

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացավ Արամ Ավագյանի «Իմ լուսին» աստղային երեկոն, որին ներկա էին հայկական շոուբիզնեսի ամենավառ և ամենահայտնի ներկայացուցիչները, հայտնում է [url=http://www.exklusivelife.com/2017/11/27-001.html]exklusivelife.com[/url]-ը։ Աստղային երեկոն լի էր անակնկալներով, հնչեցին արդեն իսկ հիթ դարձած երգեր, ինչպես նաև եղան պրեմիերաներ և երգերի նորացված կատարումներ՝ սիրված կատարողների կողմից: Պետք է փաստենք, որ երեկոն իսկապես կայացավ և արդեն իսկ սիրված երգերը տարիներ անց հանդիսատեսը ընդունեց նույն ջերմությամբ, և կատարողի հետ մեկտեղ միասին երգում էին հիթային երգերը: Հանդիսատեսը մեծ ոգևորվածությամբ ընդունեց փոքրիկ Լիային, ով Արամ Ավագյանի դուստրն է և Արամ Ավագյանի հետ դուետով հանդես եկավ: Ինչպես նաև դահլիճը մեծ ոգևորվածությամբ ընդունեց սիրված կատարողներ Քրիստինե Պեպելյանին, Սևակ Խանաղյանին, Նարեկ Բավեյանին, Նունե Եսայանին, Սոնա Շահգելդյանին, Լուսինե Պողոսյանին, Էրիկին, Սոնա Ռուբենյանին, Գայա Արզումանյանին, Լիանային, Աղասիյին և Սոֆի Մխեյանին: Բեմում էին նաև իրենց կատարումներով Ջիվան Գասպարյանը, Գևորգ Կարապետյանը և Վարդան և Գաբրիել Շահինյանները: Ինչպես նախապես հայտարարվել էր հատուկ այս համերգի համար ԱՄՆ-ից Հայաստան էին ժամանել սիրված երգչուհի Անի Քրիստին և Գիտրի խումբը: Անակնկալ կատարում էր նաև Անահիտ Շահբազյանի և Վահե Ալեքսանյանի, Տաթև Ասատրյանի կատարումները: Օրվա մանկական գունեղ կատարումը «Արևիկ» խմբինն էր, ովքեր հանդես եկան նաև գեղեցիկ պարային բեմադրությամբ: Համերգի ավարտից առաջ հնչեց օրվա խորագիրը կրող «Իմ լուսին» երգը՝ Արամ Ավագյանի կատարմամբ, որից հետո Սոնա Ռուբինյանը, Սևակ Խանաղյանը և Արամ Ավագյանը կատարեցին Վարդուհի Վարդանյանի «Հայաստան» երգը, որը հուզեց ներկաներին: Լուսանկարներն ամբողջությամբ դիտեք [url=http://www.exklusivelife.com/2017/11/27-001.html] EXKLUSIVElife.com[/url]-ում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր