211652_close_icon
views-count2497 դիտում article-date 21:52 27-11-2017

ԱՄՆ-ն թույլ չի տվել, որպեսզի միջազգային կազմակերպությունները մարդասիրական օգնություն հասցնեն սիրիացի փախստականների ճամբարին

Միացյալ Նահանգները ինչպես և նախկինում, այս անգամ ևս չի թույլատրել միջազգային կազմակերպություններին մարդասիրական օգնություն հասցնել Սիրիայի Էր-Ռուբկան ճամբար, որտեղ փախստականներ են ապրում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտության հարցերով զբաղվող ռուսական կենտրոնի ղեկավար, ՌԴ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն։ «Չնայած ավելի վաղ անցկացված խորհրդակցություններին, մինչ այսօր ամերիկյան կողմը դեմ է փախստականների ճամբարին օգնություն հասցնելու համար միջազգային կազմակերպություններին հասանելիություն տրամադրելուն»,-ասել է գեներալ-լեյտենանտը։

Նմանատիպ նյութեր