81090 դիտում
13:31 28-11-2017
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 61–ամյա «Բիլայն»-ի աշխատակիցը աշխատանքներ կատարելիս՝ բարձրությունից վայր է ընկել, իսկ օրեր անց հիվանդանոցում մահացել
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, հիվնանդանոցում մահացել է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 61-ամյա Գևորգ Օհանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նոյեմբերի 13-ի Մասիս քաղաքի 3-րդ փողոցում աշխատանքներ կատարելիս՝ սյան վրայից վայր է ընկել և անգիտակից վիճակում «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել էր Մասիս բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Եդիգար Թորոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 157 հոդվածի 1-ին մասի /աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ/ հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Օհանյանը ինտերնետ կապ անցկացնելիս է եղել և տեղի է ունեցել դժբախտ դեպքը:
Մահացածը աշխատում է «Բիլայն» ընկերությանը պատկանող «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես կաբելագործ և, ըստ տեղեկությունների՝ նշված ընկերությունը անում է ամե ինչ, որպեսզի տեղեկացնեն, որ մահացածը իրենց աշխատակիցը չի եղել:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: