Աֆղանստանում 5 մարդու կախաղան են բարձրացրել
Աֆղանստանում մահապատիժ է իրականացվել 5 քաղաքացիների նկատմամբ։ Այդ մասին հաղորդում է France Press-ը՝ հղում անելով այդ երկրի ՆԳ նախարարությանը։
Վերջիններս մեղադրվում էին մարդկանց առևանգման, սպանությունների և այլ հանցագործությունների մեջ։
Նշբում է, որ երկրի նախագահ Աշրաֆ Ղանիին կողմից 3 անգամ մեղադրյալների բողոք-դիմումները մերժվելուց հետո մահապատիժներն ի կատար են ածվել մայրաքաղաք Քաբուլի «Փուլ-է-Չարխի» բանտում։
ՆԳՆ-ի տվյալներով՝ մահապատժի ենթարկվածները հանցախմբի անդամներ էին, որոնց թվում խոշոր շինընկերության փոխտնօրենի սպանությունը և զենքի անօրինական առքուվաճառքն էին։