4349 դիտում
08:44 30-11-2017
Սխալն ուղղելու բացառիկ հնարավորություն. ինչո՞ւ չանեն. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Վրաստանում շատ խոսակցություններ կային, որ ԵՄ-Վրաստան համագործակցությունն ազնիվ չի լինելու, իշխանությունները փորձելու են բարեփոխումների անվան տակ գումարներ ստանալ Եվրամիությունից, վստահ եմ` Հայաստանում խոսակցությունները ևս այս տրամաբանության մեջ են տեղավորվում: Երկուսն էլ հնարավոր է:
Հնարավոր է՝ լինեն իրական բարեփոխումներ, բայց հնարավոր է և՝ չլինեն, դժվար է ասել, քանի որ, ինչպես տեսնում ենք, այս համաձայնագիրն առաջիններից է իր տեսակի մեջ, երբ համաձայնագիր է կնքվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի հետ, մեզ հայտնի չէ, թե ինչպես են այս համաձայնագրի վավերացումը պատկերացնում ՀՀ իշխանություններն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությունը:
Հայաստանը չի կարող չվավերացնել համաձայնագիրը ողջ ծավալով, որոշ կետեր գուցե փորձ արվի բաց թողնել, բայց դրանք միանշանակ լինելու են ՀՀ-ԵՄ բանակցությունների թեմա, քանի որ ԵՄ-ում կարծում են, որ այս համաձայնագրով հնարավորություն են տվել Հայաստանի իշխանություններին ուղղել իրենց սխալը, սա դիտարկվում է՝ որպես զիջում, կարծում եմ, հաշվի առնելով այս հանգամանքը՝ համաձայնագիրը կվավերացվի, ԵՄ-ն բացառիկ հնարավորություն է տալիս, բացառիկ ծավալի ներդրումներ է անում այն երկրներում, որոնք անկեղծ են բարեփոխումներ իրականացնելու հարցում»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը:
Նա վստահ է, որ Հայաստանում ամեն ինչ չէ Ռուսաստանի վերահսկողության տակ, կան ոլորտներ, որոնցում Հայաստանի իշխանությունները կարող են իրականացնել անհրաժեշտ աշխատանքը:
«Մոսկվան միայն արհեստական պատրվակ կարող է լինել: Ես այս կարծիքին եմ: Այս ամենը չի հակասում Եվրասիական տնտեսական միությանը: Ուստի ՀՀ իշխանությունները կիրականացնեն վավերացումը, սա բացառիկ հնարավորություն է, ինչո՞ւ պետք է չանեն»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
937 դիտում
11:35 21-08-2023
Ամոթ զգալը սխալը չկրկնելու, սխալը շտկելու, սխալն ուղղելու առաջին քայլն է․ Աշոտյանը նոր հոդված է հրապարակել
8778 դիտում
13:57 12-01-2018
Եթե ես ու իմ նման մարդիկ չանեն ներդրում, դրսի ներդրողը ինչո՞ւ պետք է գա. Գարեգին Նուշիկյան. Aysor.am
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»