6538 դիտում
21:35 30-11-2017
Կոնյակ արտադրող, իրացնող, ներմուծող ընկերությունների համար հավասար մրցակցային պայմաններ կապահովվեն
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կոնյակի սպիրտներ և շշալցված կոնյակ արտադրող, իրացնող և ներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ և կոնյակի արտադրությամբ կսկսեն զբաղվել այլ փոքր ընկերություններ, կոնյակի ու բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող, ինչպես նաև շշալցված կոնյակ ու բրենդի իրացնող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար կապահովվի հավասար մրցակցային միջավայր, կնվազեն կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման և իրացման ծավալները և այլն:
Անդրադառնալով օրինագծերի փաթեթին վարչապետը կարևորել է օրենսդրական նախաձեռնությունը և հորդորել մեկ անգամ ևս բոլոր շահագրգիռ կողմերի հետ մանրամասն ուսումնասիրել և հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերը:
Նմանատիպ նյութեր
3489 դիտում
23:12 11-11-2016
Փոխադրողների համար կապահովվեն հավասար մրցակցային պայմաններ
2627 դիտում
19:37 19-01-2017
Քննարկվել են ուղևորափոխադրումների ոլորտում հավասար մրցակցային պայմաններ սահմանելուն առնչվող հարցեր
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան