49220 դիտում
09:44 01-12-2017
Խոսրովի անտառի հրդեհը մարող ռուսական ինքնաթիռի ծառայության համար 51 մլն դրամ կհատկացվի պետբյուջեից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խոսրովի անտառ պետական արգելոցի հրդեհը բավական թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի վրա:
Հիշում եք՝ ԱԻՆ-ը, մի քանի օր շարունակ չկարողանալով մարել հրդեհը, ստիպված էր դիմել ՌԴ օգնությանը: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին 4 մլն դրամ կհատկացվի՝ հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ՌԴ փրկարարական խմբի՝ ՀՀ ժամանելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Բացի այդ՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնելու նպատակով «ԻԼ-76» ինքնաթիռի շահագործման համար տրամադրված վառելանյութի պաշարների վերականգնման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանը կհատկացվի 51 մլն դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1674 դիտում
09:11 18-09-2019
Կառավարության անդամների գործուղումների համար պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 250 մլն դրամ․ «Ժողովուրդ»
2777 դիտում
20:14 24-08-2019
Խոսրովի անտառի մոտ բռնկված հրդեհը մեկուսացվել է
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը