Ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքը ՌԴ Պետդումա կարգելվի
ՌԴ Պետդումայում ծրագրում են արգելել ամերիկյան բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ստորին պալատ։ Այդ մասին հայտնել է կանոնակարգի և վերահսկողության հանձնաժողովի ղեկավար Օլգա Սավաստյանովան։
Նշվում է, որ նախագիծը նախ քննարկելու է կանոնակարգի հանձնաժողովը, հետո կդրվի Պետդումայի խորհրդի վերանայմանը, այնուհետև կուղարկվի ստորին պալատ, որտեղ էլ այն կքննարկվի հերթական նիստին։
Սավաստյանովայի խոսքով՝ որոշումն ուժի մեջ կմտնի ընդունումից հետո՝ մյուս շաբաթվանից: Նրա խոսքով՝ այդ միջոցառումը պատասխան է ԱՄՆ-ի կառավարությանը, որը Կոնգրեսում ռուսական RT-ի լրագրողներին զրկել է հավատարմագրումից։