146919 դիտում
11:13 02-12-2017
Արտակարգ դեպք Երևանում. 19-ամյա տղան շինարարական աշխատանքներ կատարելիս՝ 6-րդ հարկի «խառաչոյից» վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռոստոմի 26 հասցե, որտեղից մարմնական վնասվածքներով Էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել մի տղայի:
Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Պապյանի գլխավորությամբ:
Վիրավորին շտապօգնության մեքենային պատգարակով Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 19-ամյա Քաջիկ Ավետիսյանն է, ով նշված շենքում շինարարական աշխատանքներ կատարելիս՝ 6-րդ հարկից վայր է ընկել: Նա կանգնած է եղել շինարարության համար նախատեսված «խառաչոյի» վրա:
Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+