211652_close_icon
views-count4022 դիտում article-date 10:19 03-12-2017

ԱՄՆ-ն չի միանա միգրանտների մասին ՄԱԿ-ի 2018 թվականի պայմանագրին

Միացյալ Նահանգները չի միանա միգրացիայի մասին միջազգային նոր պայմանագրին, որը ՄԱԿ-ը պատրաստվում է ընդունել 2018 թվականին։ Այդ մասին նշված է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է gazeta.ru-ն։ Նշենք, որ ԱՄՆ-ն միացել էր նշված պայմանագրին 2016 թվականին, երբ երկիրը ղեկավարում էր Բարաք Օբաման։ «Նյույորքյան (ՄԱԿ-ի) հռչակագրում պարունակվում են բազմաթիվ կետեր, որոնք չեն համապատասխանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարած միգրացիոն քաղաքականությանը»,-ասված է հայտարարության մեջ։ Դեսպան Նիքք Հեյլիի խոսքով՝ ոչ ոք այնքան շատ չի աջակցել միգրանտներին, որքան ԱՄՆ-ն և շարունակում է դա անել։

Նմանատիպ նյութեր