211652_close_icon
views-count95537 դիտում article-date 10:30 03-12-2017

Արտակարգ դեպք Աբովյան քաղաքի «Ձմեռային այգի» ակումբում. 33-ամյա տղան ու աղջիկը դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ առաջնային պատի կտրած-ծակած վերք» և «ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի՝ տղա և աղջիկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված անձինք բժիշկներին հայտնել են, որ իրենց դանակահարել են Աբովյան քաղաքի «Կոտայքի անցումից» մոտ 50 մետր հեռավորության վրա։ Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի «Ձմեռային այգի» ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 17-ամյա Վալերիկ Մաղաքյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ՝ 33-ամյա Քրիստինե Մխիթարյանին և Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 33-ամյա Վարդան Եղիազարյանին։ Ոստիկանները հայտնաբերել են Վ. Մաղաքյանին։ Ձեռնարկվում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր