ՃՈ նախկին աշխատակիցը Ղրիմում վրաերթի է ենթարկել մի խումբ երեխաների
Ղրիմում Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել մի խումբ երեխաների
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, Բրատսկ գյուղում: ՎԱԶ-2106-ի վարորդը՝ հարբած վիճակում, վրաերթի է ենթարկել մի խումբ հետիոտներին, որոնք բոլորն էլ երեխաներ են եղել: Չորս տուժածների տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Բրատսկի գյուղապետ հայտնել է, որ ՃՈ նախկին այդ աշխատակիցը բազմիցս է հարբած վիճակում մեքենա վարել, իրեն ագրեսիվ պահել ու պարծեցել ոստիկանությունում իր կապերով:
Վթարի ականատեսներից մեկը հայտնել է, որ վարորդը հատուկ է վրաերթի ենթարկել մարդկանց: «Երեխաները թռան տարբեր կողմեր, մի քանիսը չէին կարողանում կանգնել, իսկ վարորդը դուրս գալով մեքենայից, ակնհայտ անսթափ վիճակում, ասաց, թե իրենց մեկ է, որ դա հատուկ է արել, քանի որ տրամադրություն չունի»:
Նշենք, որ իրավապահները ձերբակալել են վարորդին: