211652_close_icon
views-count10060 դիտում article-date 21:28 03-12-2017

Կիևում զինվորական հագուստով անձինք արգելափակել են հեռուստաալիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անհայտ անձինք Կիևում արգելափակել են NewsOne հեռուստաալիքի գրասենյակը: Այդ մասին հայտնում է հեռուստաալիքի կայքը: Ալիքի տարածքին է մոտեցել պարկերով բեռնված բեռնատար, որ պարունակությունը անհայտ է: Այնուհետև պարկերով պատ են շարել տարածքի շուրջ: Գրասենյակի ելքն ու մուտքը փշալարով փակել են: NewsOne հեռուստաալիքի խմբագրությունը այս ամենը պայմանավորում է նրանով, որ սա միակ ալիքն է, որը հեռարձակում է Միխայիլ Սաակաշվիլիի կողմից կազմակերպված «իմպիչմենտի երթը», նշված է հաղորդագրության մեջ: Լրագրողները իրավապահ մարմիններին խնդրել են լուծել այս իրավիճակը: Նրանք նշում են, որ արգելափակման պատճառով տուժում են բիզնես-կենտրոնում տեղակայված այլ ընկերություններ: Զինվորական հագուստով անձինք իրենց հայտարարել են ակտիվիստներ, որոնք համաձայն չեն NewsOne-ի քաղաքականության հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր