100912 դիտում
17:37 05-12-2017
Դաժան սպանություն Էջմիածնում. 71-ամյա պահակը նախ սպանել, ապա կացնով անդամահատել է 65-ամյա էլեկտրիկին, դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին է մեղայականով ներկայացել Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 71-ամա Սլավիկ Մաթևոսյանը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում ինքը մարդ է սպանել և դին թողել է այնտեղ։
Ինչպես Էջմիածնից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի բնակիչ է, ում հետ գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ս. Մաթևոսյանը խոհանոցային դանակով մի քանի հարվածներ է հասցրել, որից հետո էլ կացնով անդամահատել է զոհի դաստակները։
Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Կ. Խաչատրյանի որոշմամբ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ա. Կարապետյանի որոշմամբ կասկածյալ Ս. Մաթևոսյանը ձերբակալվել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն ու սպանություն կատարողը միասին էին աշխատում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+