2815 դիտում
10:56 06-12-2017
Վաշինգտոնում քննարկվել են Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հալածանքների խնդիրը. «Ամերիկայի ձայն»
Մերձավոր Արևելքի տարածաշրջանը շարունակում է մնալ բազմաթիվ կրոնների և դավանանքների խաչմերուկ: Երբեմնի քրիստոնեության ծննդավայր հանդիսացող այս տարածաշրջանում քրիստոնյաների թիվը աստիճանաբար նվազում է: Մոտ մեկ դար առաջ այն կազմում էր ամբողջ բնակչության մոտ 20 տոկոսը, իսկ այսօր այդ թիվը նվազել է մինչև 3-4 տոկոսի: Ծայրահեղ իսլամիզմը, բռնությունը, հալածանքները և դրանց արդյունքում՝ սոցիալ տնտեսական հիմնախնդիրները զգալիորեն նպաստեցին Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների նոսրացմանը:
Տարածաշրջանում քրիստոնյաների նկատմամբ հալածանքների հետ կապված հիմնախնդիրների ուսումնասիրության և դրանց հակազդման նպատակով Վաշինգտոնում հրավիրված համաժողովը՝ «Սուրբ հողում և Մերձավոր Արևելքում քրիստոնայների հալածանքները» խորագրի ներքո, թվով երրորդ միջազգային համաժողովն է, որին ավանդաբար մասնակցում են քրիստոնեական տարբեր եկեղեցիների, դավանանքների ներկայացուցիչներ ու ոլորտի բազմաթիվ մասնագետներ:
«Այս միջոցառումն ամերիկյան կառավարությանը իրազեկում է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավիճակի վերաբերյալ: Մերձավոր Արևելքում շատերը շարունակում են դիտարկել քրիստոնյաներին որպես օտարներ՝ չնայած նրան, որ քրիստոնեության համար Մերձավոր Արևելքը հայրենիք է և քրիստոնյաներն այստեղ ներկայացված են վերջին 2000 տարիների ընթացքում»,- ասաց միջոցառման բանախոս, պրոֆեսոր Մարկ Մովսեսյանը:
Նա հույս հատնեց, որ նման միջոցառումները կօգնեն նաև բարձրաձայնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին, քանի որ հարթակ են տրամադրում այս խնդրին անդրադառնալու համար:
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկան կոնգրեսականներ Գաս Բիլիրաքիսն ու Ջեֆ Ֆորթենբերին, ովքեր ընդգծեցին անցած տարի ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված բանաձևի կարևորությունը, որով ԻՊ-ի գործողություններն Իրաքում և Սիրիայում բնորոշվում են որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններ և ցեղասպանություն:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4151182.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
08:59 28-03-2019
ԱՄՆ-ը կարևորում է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանությունը. «Ամերիկայի ձայն«
7234 դիտում
13:13 10-11-2017
Նոր վտանգներ Մերձավոր Արևելքի հայ համայնքի համար. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը