2804 դիտում
12:43 06-12-2017
Բանկային վնասաբեր ծրագրերն սպառնացել են Հայաստանի օգտատերերի 0.89%-ին. դա 8-րդ ցուցանիշն է աշխարհում. «Կասպերսկի Լաբորատորիա»
Հայաստանի օգտատերերի 0.89%-ի սարքերը 2017 թվականի հունվար-hունիսին ենթարկվել են բանկային վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանն զբաղեցրել է 8-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Գլոբալ հետազոտությունների և վերլուծությունների թիմի Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրներում հետազոտական կենտրոնի (EMEA Research Center of Global Research and Analysis Team (GREAT) of Kaspersky Lab) տվյալները։ Դրանք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։
[b]Գրոհի ենթարկված օգտատերերի %-ը[/b]
1. Գերմանիա 1.70
2. Չինաստան 1.37
3. Լիբիա 1.12
4. Ղազախստան 1.02
5. Պաղեստին 0.92
6. Տոգո 0.91
7. Թունիս 0.89
8. Հայաստան 0.89
9. Վենեսուելա 0.88
10. Թայվան 0.87
Kaspersky GREAT-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի ակտիվության գագաթնակետը գրանցվել է հունվարին, երբ գրանցվել է վարակման 121 հազ. 473 փորձ, փետրվարին այդ ցուցանիշը կրճատվել է մինչև 105 հազ. 798-ի, իսկ մարտին՝ մինչև 103 հազ. 290-ի։
Հայաստանի օգտատերերին գրոհած բանկային վնասաբեր ծրագրերի շրջանում առաջատարն է ZeuS (կամ Zbot) տրոյական ծրագրերի ընտանիքը, որին բաժին է հասել վարակման փորձերի 45.93%-ը։ Դրան հետևում է Nymaim շորթող-բանկային տրոյական ծրագրերի ընտանիքը՝ 29.70%։ Մնացած վնասաբեր ծրագրերի (հիմնականում՝ տրոյական) բաժինը 3.5%-ից փոքր է։
«Հայաստանի բանկերը և օգտատերերին գրոհում են նույն վնասաբեր ծրագրերը, որոնց կիբեռհանցագործները կիրառում են ամբողջ աշխարհում։
Դրանցից պաշտպանվելու ամենագործուն եղանակներն են իրեն լավ դրսևորած հակավիրուսային ծրագրի կիրառումը, ուշադրությունը և զգոնությունը։ Հարկ է չբացել կասկածելի էլեկտրոնային նամակները (անծանոթ և անվստահելի հասցեատերերից եկած) և դրանց կցված նիշքերը (file), ինչը հղի է սարք վնասաբեր բանկային ծրագրերի ներբեռնումով։ Նաև հարկ է չայցելել կայքեր, որոնց հղումները տարածվում են էլեկտրոնային նամակների միջոցով, քանի որ. չարագործները բանկերի կամ առցանց-խանութների օրինական հասցեների աննշան փոփոխություններով՝ օգտատերերին ուղղորդում են ֆիշինգային կեղծ կայքեր։
Նույնը վերաբերում է օգտատերերի շարժական սարքերին ստացվող SMS-հաղորդագրություններին»,- պարզաբանում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Kaspersky GREAT-ի փորձագետները նաև պարզել են, որ Հայաստանի կազմակերպությունները 2017 թվականի առաջին կիսամյակում չեն խուսափել միջազգային կիբեռխմբավորումների թիրախային բարդ գրոհներից։ Տասնմեկ կազմակերպություն ստիպված է եղել դիմակայել Carbanak խմբավորման գրոհներին, ևս մեկ կազմակերպություն դարձել է Sofacy խմբավորման (հայտնի է նաև որպես Fancy Bear, Sednit, STRONTIUM և APT28) կիբեռհանցագործների թիրախը։
[b]«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1456 դիտում
15:00 13-09-2019
Ֆինանսական վնասաբեր ծրագրերն Անդրկովկասում ամենահազվադեպը գրոհում են ՀՀ օգտատերերի համակարգիչները
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան