2017թ-ին մայրաքաղաքում վերանորոգվել է «Երևան» ձուլվածքով 79 նստարան. քաղաքապետարան
Արդեն տարիներ շարունակ մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև փայտե աղբամանները:
Նորերի տեղադրմանը զուգահեռ, նախկինում տեղադրված, սակայն գունաթափված նստարաններն ու աղբամանները պարբերաբար նորոգվում են: Առանձին դեպքերում էլ գույքը վնասվում է անփույթ վերաբերմունքի պատճառով:
2017 թվականին նախատեսվում էր ամբողջապես պլանային նորոգման ենթարկել «Երևան» ձուլվածքով 70 նստարան, փաստացի նորոգվել է 79-ը: Տարվա ընթացքում թարմացվել է 162 փայտե աղբաման, ևս 1407-ը նորոգվել է մասնակի:
Նստարանների ու աղբամանների վնասելու դեպքեր նկատելու դեպքում երևանցիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի 1-08 թեժ գծի շուրջօրյա կամ աշխատանքային ժամերին գործող 011- 51-40-00 թեժ գծի հեռախոսահամարներով: