5533 դիտում
19:24 07-12-2017
Ենթակայանների վերակառուցումը ռազմավարական նշանակություն ունի էլեկտրաէներգետիկ հոսքերը սպասարկելու գործում
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը` Աբդուլազիզ Ֆաղիի գլխավորությամբ։ Քննարկվել են բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին և հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։
Ողջունելով հյուրերին` Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել բանկի դերը Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման և էլեկտրահաղորդման ցանցի հուսալիության բարձրացման նպատակով իրականացվող միջոցառումներին օժանդակելու գործում։
Կողմերն անդրադարձել են մասնավորապես ենթակայանների վերակառուցման ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքին և ֆինանսավորմանը վերաբերող հարցերին։ Արձանագրվել է, որ ենթակայանների վերակառուցումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար՝ կապված տարածաշրջանային ծրագրերի իրականացման հետ։ Առանց դրանց արդիականացման անհնարին կլինի սպասարկել առաջիկա տարիներին ակնկալվող հոսքերը։
-Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի գործարկումից հետո էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը կավելանա երեք անգամ։ Այդ համատեքսում «Երևանի ՋԷԿ-ի» ենթակայանի կառուցումն ունի ռազմավարական նշանակություն։ Այն սպասարկելու է նաև Երևանի ՋԷԿ-ի կառուցվող երկրորդ էներգաբլոկը, -ընդգծել է Աշոտ Մանուկյանը։
Անդրադառնալով Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվող էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրին՝ առաքելության անդամ Արթուր Կոչնակյանն իր գոհունակությունն է հայտնել դրա ընթացքի և արձանագրվող արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ նախատեսված բոլոր ցուցանիշները լիարժեք կատարվում են։
Զրուցակիցները քննարկել են նաև արևային էներգետիկայի ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Խոսվել է մասնավորապես «Մասրիկ-1» կայանի կառուցման ծրագրի, դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ ակնկալվող քայլերի մասին։ Առանձնապես կարևորվել է արևային էներգիայի կուտակիչ մարտկոցների կիրառման անհրաժեշտությունը և դրանց կառուցման գործում բանկի հնարավոր աջակցությունը։
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
19:21 24-01-2020
ԵՊԲՀ COBRAIN ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. փոխվարչապետ Տիգրան Ավինյան
2307 դիտում
14:05 22-06-2017
Հայաստանը հանդես կգա էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հանգույցի դերում
1309 դիտում
17:18 26-11-2023
Առաջիկայում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերը կինտեգրվեն. Իրանի էներգետիկայի նախարար
Այս բաժնից
754 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
778 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»