Kaspersky լաբորատորիան փակում է Վաշինգտոնում իր գրասենյակը
Կասպերսկու լաբորատորիան կդադարեցնի իր աշխատանքը Վաշինգտոնում։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Ընկերությունում նշել են, որ գրասենյակը փակվում է, քանի որ սպառել է իր առաքելությունը։
Այդուհանդերձ, այն հետ չի կանգնի 2018թ-ին Չիկագոյում, Լոս Անջելեսում և Տորոնտոյում 3 նոր գրասենյակներ բացելու իր մտադրությունից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հանձնարարեց մի շարք պետական հաստատություններին դադարեցնել լաբորատորիայի ծրագրերի կիրառումը, քանի որ, ըստ նրանց, այդ ծրագրերը կարող են գործել՝ ի վնաս ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը։