Հնդկաստանում կինը «ջրահարս» երեխայի է լույս աշխարհ բերել
Հնդկաստանում 23-ամյա կինը երեխայի է ծննդաբերել, ում ոտքերը սերտաճած են եղել։ Նորածնի լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։
Նշվում է, որ երիտասարդ մայրը սոցիալապես անապահով պայմաններում է ապրում և ընտանիքը չի կարողացել գումար հայթայթել՝ նրա հղիությունը բժշկական հսկողության տակ պահելու համար, այլ դեպքում երեխայի հիվանդությունը, որը կոչվում է «Սիրենոմելիա անոմալիա» կամ «Ջրահարսի սինդրոմ», վաղ կախտորոշվեր։
Այն հանդիպում է յուրաքանչյուր 100 հազար երեխայից մեկի մոտ։ Երեխան ծնվելուց 4 ժամ հետո մահացել է։