Սաակաշվիլիին ձերբակալել են Կիևում. նա հացադուլ է հայտարարել
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Կիևում: Այս մասին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն գրել է Facebook- ում:
Սաակաշվիլիի աջակիցները մտադիր են մի քանի վրան խփել քննչական մեկուսարանի մոտակայքում, որտեղ նա պահվում է, և հերթապահություն իրականացնել։
Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկու խոսքով՝ քաղաքական գործիչը, ով գտնվում է ժամանակավոր մեկուսարանում,
անժամկետ հացադուլ է հայտարարել: