«Եվրատեսիլ-2017»-ի հաղթող Սալվադոր Սոբրալին սրտի պատվաստում են կատարել
«Եվրատեսիլ-2017» երաժշտական մրցույթի հաղթող, պորտուգալացի Սալվադոր Սոբրալի սիրտը պատվաստել են։ Այդ մասին հայտնել է BBC-ն։
Վիրահատությունը կատարվել է Լիսսաբոնում, իսկ երգիչն իրեն լավ է զգում։ Բժիշների խոսքով՝ վերականգնումը որոշ ժամանակ է պահանջելու։
27-ամյա Սոբրալը ի ծնե սրտի արատ ուներ, ինչի պատճառով էլ նա մրցույթի բոլոր փորձերին չեր կարողացել մասնակցել, սակայն կազմակերպիչները բացառություն էին արել՝ նրան թույլատրելով գլխավոր փորձին միայն մասնակցել։ Արդյունքում Սոբրալը, ում երգը սրտի մասին էր, հավաքել էր ռեկորդային՝ 758 միավոր և գրավել առաջին տեղը։