Հնդկաստանում ոստիկանը հրազենային կրակ է բացել իր գործընկերների ուղղությամբ. կա 4 զոհ
Հնդկաստանի Չհաթիսգարխ նահանգում ոստիկանության կադրերի կենտրոնական ռեզերվի աշխատակիցը հրազենային կրակ է բացել իր ծառայակիցների ուղղությամբ, այդ մասին հաղորդում է Indian Express-ը։
Զոհվել է 4 ոստիկան։
Գործակալության տվյալներով՝ Սանտ Ումարը Բիջափուրի շրջանում ծեծկռտուքի մեջ է մտել իր գործընկերներից մեկի հետ, որտեղ տեղակայված է 168-րդգումարտակը։ Կռվի ժամանակ էլ նա հրազենից սկսել է կրակոցներ արձակել։
Ոստիկանը ձերբակալվել է։ Եվս մեկը հոսպիտալացվել է։