Իրանի արձագանքը՝ Երուսաղեմի մասին ԱՄՆ նախագահի որոշմանը
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին անմիտ քայլ է անվանել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու, ինչպես նաև ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումները, հաղորդում է IRNA-ն։
«Նույնիսկ ԱՄՆ-ի ընկերներն են քննադատել այդ չհիմնավորված քայլը»,-այսօր խորհրդարանի նիստում հայտարարել է Լարիջանին։
Նա հավելել է, որ քաղաքական մի շարք ակնառու գործիչներ ու միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ը, Եվրոպական Միությունը, նախազգուշացրել են ԱՄՆ-ին այն հետևանքների մասին, որը կարող է ունենալ, եթե ամերիկյան դեսպանատունը տեղափոխվի։
«ԱՄՆ-ի նախկին նախագահներից և ոչ մեկը նման անխելք քայլ չէր անի»,-հավելել է Լրիջանին։